ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թրամփի վերընտրությունից և նոր վարչակազմի կազմավորումից հետո առաջին հայտարարությունն է արել Վրաստանի վերաբերյալ՝ խոսելով «հակաամերիկյան կառավարության» մասին, որին արձագանքել է «Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին:
Վրաստանում Չինաստանի ազդեցության աճի վերաբերյալ զեկույցում նշված է, որ «Վրացական երազանք»-ի իշխանության գալուց ի վեր՝ 2013-2024 թվականներին, Վրաստանի տնտեսական հարաբերությունները Չինաստանի հետ զգալիորեն աճել են։
ԵՄ անդամ Լիտվան ևս չեղարկեց Վրաստանի այն քաղաքացիների առանց վիզայի ռեժիմը, ովքեր ունեն դիվանագիտական և ծառայողական անձնագրեր։
«Վրացական երազանքի»-ի միակուսակցական խորհրդարանի պատվիրակությունը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին։
«Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» (GYLA) մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունը (ՀԿ) դիմել է Սահմանադրական դատարան (ՍԴ)՝ «վրացական FARA»-ի («Օտարերկրյա գործակալների գրանցման մասին» օրենք) գործողությունը կասեցնելու պահանջով։
Մայիսի 31-ին Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ավանդաբար նշում է Ոստիկանի օրը։ Նախարարությունը միջոցառումների համար անհրաժեշտ ծառայությունները կգնի առանց մրցույթի և կծախսի 270 հազար լարի։
Կենդանիների մոնիտորինգի գործակալությունը Թբիլիսիում մայիսի 23-ից սկսում է «Դռնից դուռ» ծրագրի իրականացումը՝ ընտանի կենդանիների խնամքի և պահման պայմանների բարելավման, նաև կենդանիների տերերի իրազեկման բարձրացման նպատակով։
Վրաստանի ներքին գործերի նախարարության միգրացիայի դեպարտամենտի փոխանցած տեղեկության համաձայն` Վրաստանից արտաքսվել է 15 օտարերկրյա քաղաքացի։
Ոստիկանությունը ձերբակալել է երկու անձի Վարկեթիլիում միկրոավտոբուսի առևանգման և ճանապարհատրանսպորտային պատահարի գործով։
Սննդի ազգային գործակալության հաղորդմամբ՝ Շիդա Քարթլիում հայտնաբերվել է սննդային բոտուլիզմի դեպք, որի պատճառով խոզապուխտ արտադրող տնտեսվարողը տուգանվել է, իսկ արտադրական գործընթացը կասեցվել է։
Քվեմո Քարթլիում` Մառնեուլիի շրջանի Իմիրի գյուղի մերձակայքում, մեքենա է ընկել Խրամի գետը։
Ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) վիճակագրության համաձայն՝ 2024 թվականին քրեական պատասխանատվության հանգեցրած վթարների թիվն աճել է։
Կրթության նախարարության հաղորդմամբ՝ առաջին դասարանցիների ընդհանուր գրանցումը սկսվել է մայիսի 22-ին և կշարունակվի մինչև հունիսի 17-ը։