Երեկվա օրը համառոտ. մայիսի 5

Եվրոպական Միությունը դատապարտում է չվերթերը վերսկսելու Ռուսաստանի որոշումը դեպի Վրաստանից չվերահսկվող Սոխումիի օդանավակայան։

2024 թվականի մայիսից մինչև 2025 թվականի մայիսի 2-ը Վրաստանում գրանցվել է լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքների խախտման 342 դեպք։

Միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության տվյալներով՝ վրացական լրատվամիջոցները գտնվում են «Վրացական երազանք»-ի կողմից խաղաղ բողոքի ցույցերի դեմ ուղղված հարձակման առաջնագծում։

«Իմ մասնագիտության հանդեպ հավատը հատկապես ամրապնդվել է այստեղ` բանտարկության ընթացքում։ Լրագրությունը շատ ավելին է, քան պարզապես տեղեկատվություն հայթայթելը, մշակելը և տարածելը», — ասել է Մզիա Ամաղլոբելին քրեակատարողական հիմնարկից հղված իր ուղերձում:

Մայիսի 3-ի լուսաբացին Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի բնակելի տան մոտ՝ Գուդիաշվիլիի այգու մոտակայքում կրակոցներ են հնչել։

Վրաստանի «Առաջին ալիք»-ը (Հանրային հեռուստատեսություն) փակել է «Իրական տարածք» հաղորդաշարը:

Վրաստանյան մոտ 30 լրատվամիջոցներ և ավելի քան 100 լրագրողներ դիմել են միջազգային հանրությանը, լրատվամիջոցների ներկայացուցիչներին և մամուլի ազատության պաշտպաններին։

Ստրասբուրգի մարդու իրավունքների դատարանն ընդունել է «Վրացիների միասնություն» շարժման առաջնորդներից մեկի՝ քաղաքացի Գիորգի Կուխալեիշվիլիի հայցը, որում նա Թբիլիսիի ոստիկանության վարչության աշխատակիցներին մեղադրել է հոգեբանական և ֆիզիկական բռնության գործադրման համար։

Աջարիայի Ինքնավար Հանրապետության ոստիկանության դեպարտամենտի նախկին պետ Գրիգոլ Բեսելիան նշանակվել է Քրեական ոստիկանության կենտրոնական դեպարտամենտի տնօրենի տեղակալ։

2024 թվականին Վրաստանի քաղաքացիները ծխախոտ գնելու համար ծախսել են 1 միլիարդ 589 միլիոն լարի։

Երկուշաբթի առավոտյան Վրաստանի Լենտեխի-Լասդիլի ճանապարհի 91-րդ կիլոմետրում՝ Բաբիլ գյուղի մոտ, սողանք էր տեղի ունեցել։ Սողանքից վնասվել էր մեկ ավտոմեքենա, ճանապարհը բացվեց կեսօրից հետո:

Թբիլիսիի «ավտոկայանի հրապարակի» մոտակայքում տեղի ունեցած միջադեպի հետևանքով մեկ քաղաքացի է սպանվել:

«Վիվամեդ» կլինիկայում մահացել է 46-ամյա կալանավոր Իոսեբ Գորգաձեն. Գլդանիի բանտից նրան տեղափոխել էին ծանր վիճակում։

Հունիսի 5-ին և 8-ին Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը կանցկացնի ընկերական հանդիպումներ Ֆարերյան կղզիների և Կաբո Վերդեի հավաքականների հետ։ Ովքեր չեն մասնակցի՝ կարդացեք այստեղ: