Ինչքա՞ն թոշակ են ստանալու հունվարից լեռնային շրջաններում ապրող թոշակառուները

2021 թվականի հունվարի 1-ից Վրաստանում թոշակառուների կենսաթոշակը կավելանա 20-25 լարիով: Մինչև 70 տարեկան թոշակառուները հունվարից կստանան 240 լարի թոշակ, 70 տարեկանից բարձր թոշակառուները՝ 275 լարի:

Ինչ վերաբերում է բարձր լեռնային շրջաններում մշտական բնակվող թոշակառուներին, «Բարձր լեռնային շրջանների զարգացման մասին» Վրաստանի օրենքը նրանց համար նախատեսում է թոշակի քանակի ոչ պակաս քան 20 տոկոսի հավելավճար:

Հետևաբար, 2021 թվականի բարձր լեռնային շրջաններում.

  • մինչև 70 տարեկան թոշակառուն կստանա 288 լարի,
  • 70 տարեկանից բարձր թոշակառուն՝ 330 լարի: