Երեկվա օրը համառոտ. մայիսի 9

Վրաստանում նշվեց Եվրոպայի օրը, որին չմասնակցեցին «Վրացական երազանք»-ի կառավարության վարչապետ Իրակլի Կոբախիձեն ու իշխող թիմի առաջնորդները:

Կոբախիձեն ընդդիմության անդամներին և Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին նախազգուշացրել է մայիսի 26-ի միջոցառումների կապակցությամբ։

Բելառուսի ավտորիտար առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն շնորհավորել է «Վրացական երազանք»-ի ընտրած Վրաստանի 6-րդ նախագահ Միխեիլ Կղավելաշվիլիին, որի լեգիտիմությունը չեն ճանաչում վրացական ընդդիմությունն ու հասարակության մի մասը։

«Վրացական երազանք»-ի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաներն այս տարի ևս մայիսի 9-ին շնորհավորեցին Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններին նացիզմի դեմ տարած հաղթանակի կապակցությամբ։

Ռուսաստանի կողմից օկուպացված Վրաստանի Աբխազիայի և Ցխինվալիի (հարավային Օսիա) շրջանների դե ֆակտո նախագահներ Բադրա Գունբան և Ալան Գագլոևը Մոսկվայում մասնակցել են նացիստական ​​Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը։

Վարշավայում, որտեղ տեղի է ունեցել Եվրամիության արտաքին գործերի խորհրդի ոչ պաշտոնական նիստը, հրավիրված են միության անդամակցության բոլոր թեկնածու երկրները, բացառությամբ Վրաստանի։

«Վրացական երազանք»-ի կառավարության արտաքին գործերի (ԱԳ) նախարար Մակա Բոճորիշվիլին «երկակի ստանդարտներով» է պատճառաբանել, թե ինչու չի մասնակցել Վարշավայում կայացած արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը։

«Վրացական երազանք»-ը նախատեսում է մոտ ապագայում չեղարկել էթնիկ փոքրամասնությունների համար նախատեսված «1+4» կրթական ծրագիրը:

«Վրացական երազանք»-ի որոշմամբ, հանդբոլի (ձեռքի գնդակ) ազգային հավաքականը կստանա 1 միլիոն լարի դրամական պարգև Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլ դուրս գալու համար։

Մառնեուլիում, ըստ առկա տեղեկությունների, այսօր երկու աշխատող ընկել է կոյուղու համար փորված փոսը, մեկը մահացել է, մյուսը տեղափոխվել է հիվանդանոց։

Քութաիսիում Ռիոնի գետում հայտնաբերվել է 19-ամյա կնոջ մարմինը։