Երկու օրում երկու կոչում Մամուկա Մդինարաձեին

«Վրացական երազանք»-ի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Պետական անվտանգության ծառայության ղեկավար Մամուկա Մդինարաձեին  երկու օրում շնորհել է երկու հատուկ կոչում։

Դեկտեմբերի 25-ին Կոբախիձեն հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ Մդինարաձեին շնորհել է Պետական ​​անվտանգության կապիտանի կոչում։

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 26-ին, Մդինարաձեին շնորհվել է նաև Պետական ​​անվտանգության մայորի կոչում։