Մարգվելաշվիլին շարունակում է «Պահանջիր վրացականը» ծրագիրը

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին աշխատակազմի ներկայացուցիչների հետ «Պահանջիր վրացականը» ծրագրի շրջանակներում այցելել է Կախեթիի շրջանում գործող վրացական կազմակերպություններ և արտադրամասեր:

Նախագահ Մարգվելաշվիլին, տեղական արտադրանքը հանրայնացնելու նպատակով, հունվարի 12-ից սկսել է «Պահանջիր վրացականը» ծրագիրը:

Վերոնշյալ ծրագրի շրջանակներում Մարգվելաշվիլին արդեն իսկ եղել է Քարթլիի և Աջարիայի արտադրամասերում և ժողովրդին կոչ է արել` գնել տեղական արտադրանք: Ծրագիրը կշարունակվի նաև Վրաստանի այլ շրջաններում:

Լուսանկարը` Գիորգի Մարգվելաշվիլիի ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան