ՊԱԾ-ը չի կարող ներգրավվել այլ գործընթացներում

Բաթումիի քաղաքապետ Գիորգի Երմակովի հայտարարության համաձայն` Վրաստանի պետական անվտանգության ծառայությունն իր գործունեությունից զատ, այլ գործընթացներում չի կարող ներգրավվել:

Իշխող թիմի անդամի խոսքերով, մարտի 11-ի լույս 12-ի գիշերը Բաթումիում տեղի ունեցած ցույցերի բոլոր մասնակիցները պետք է հարցաքննվեն:

«Պետական անվտանգության ծառայությունը, որի նպատակն է երկրի անվտանգության պահպանումը, ո՞նց կարող է այլ գործընթացների մեջ ներգրավվել: Եթե իրավապահները հարկ համարեն, ապա բոլոր անձինք, որոնք ուղղակիորեն կամ անուղղակիորեն կապ ունեն իրավախախտումների հետ, պետք է հարցաքննվեն»,- հայտարարել է քաղաքապետը:

Նշենք, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժման» որոշ անդամներ հայտարարել են, թե Բաթումիում տեղի ունեցածը կազմակերպել է պետական անվտանգության ծառայությունը:

Թողնել պատասխան