Թբիլիսիում Ուկրաինայի անկախության օրվա կապակցությամբ համերաշխության երթ է անցկացվել։
Հանրահավաքի մասնակիցները հավաքվել են Մելիքիշվիլիի պողոտայում գտնվող Տարաս Շևչենկոյի հուշարձանի մոտ և Վրաստանի ու Ուկրաինայի դրոշներով շարժվել են դեպի Ռուսթավելիի պողոտա։
Օգոստոսի 24-ի երթի հիմնական գույները դեղինն ու կապույտն էին։ Երթին մասնակցել են Վրաստանում բնակվող ուկրաինացիներ։