Թբիլիսիում գտնվող եվրախորհրդարանականների պատվիրակությունը հանդիպել է բանտարկյալների հարազատներին։
Պատվիրակությունը ցանկացել է հանդիպել նաև անազատության մեջ գտնվող «Բաթումելեբի»-ի և «Նեթգազեթի»-ի լրատվամիջոցների հիմնադիր, լրագրող Մզիա Ամաղլոբելիին, սակայն, ըստ Ռասա Յուկնևիչենեի, իրենց չի հաջողվել թույլտվություն ստանալ։
«Բիձինա Իվանիշվիլին բանտարկում է ուսանողների, դերասանների, լրագրողների, քաղաքական գործիչների և շատ ուրիշների միայն այն պատճառով, որ նրանք մասնակցել են ցույցերի: Մենք խնդրեցինք հանդիպում բանտարկված լրագրող Մզիա Ամաղլոբելիի հետ, բայց մերժվեցինք: Մենք զարմացած չենք», — գրել է Եվրոպական ժողովրդական կուսակցության լիտվացի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն:
Եվրախորհրդարանի պատգամավորների պատվիրակության կազմում են Ռասա Յուկնևիչենեն (Լիտվա, EPP), Նաչո Սանչես Ամորը (Իսպանիա, S&D), Ադրիան Վասկես Լազարան (Իսպանիա, EPP), Կատարինա Վիեիրան (Նիդեռլանդներ, Կանաչներ/EFA):
Հիշեցնենք. Ամաղլոբելին հունվարի 11-ին, նախ, վարչական կալանքի է ենթարկվել, ապա` ազատ արձակվել, իսկ մի քանի ժամ անց՝ հունվարի 12-ին, կրկին կալանավորվել է, այս անգամ քրեական օրենսդրությամբ՝ ոստիկանին ապտակելու համար, ինչը, ըստ փաստաբանների, գործի հանգամանքներին անհամատեղելի է և միայն քաղաքական դրդապատճառ է հետապնդում: