Եվրախորհրդարանում Վրաստանի հարցը կքննարկվի

Հուլիսի 8-ին Եվրախորհրդարանում Վրաստանի վերաբերյալ քննարկում կանցկացվի։

Հաշվի առնելով Եվրահանձնաժողովի 2023 և 2024 թվականների զեկույցները` Եվրախորհրդարանի պատգամավորները կքննարկեն Վրաստանի՝ որպես ԵՄ թեկնածու երկրի հարցը։ Հարցի վերաբերյալ զեկուցողը լիտվացի Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն է՝ Եվրոպական ժողովրդական կուսակցությունից։

Զեկույցի հիման վրա պատրաստված բանաձևի նախագիծը դատապարտում է Վրաստանում խաղաղ ցուցարարների, քաղաքական հակառակորդների և լրատվամիջոցների նկատմամբ բռնի ճնշումները և կոչ է անում չեղյալ համարել հանրային բողոքի ցույցերի ճնշմանն ուղղված օրենսդրությունը։ Ընդգծված է Վրաստանի նկատմամբ ԵՄ քաղաքականության անհապաղ և համապարփակ աուդիտի անհրաժեշտությունը, ներառյալ Ասոցացման համաձայնագրով նախատեսված արտոնությունների վերանայումը։

Փաստաթղթում կրկին նշված է նոր խորհրդարանական ընտրությունների պահանջը։