Երեկ՝ սեպտեմբերի 10-ին, մայրաքաղաքի Մելիքիշվիլիի փողոցում Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի ընտրական շտաբի մոտ ընթացավ եվրոպամետ բողոքի ակցիայի 287-րդ օրը։
Ցուցարարների մի մասը երթով շտաբի մոտ էր հասել Հանրապետության հրապարակից, իսկ մյուս մասն ավանդաբար՝ Հանրային հեռարձակողի շենքի մերձակայքից։
Ցուցարարներն ակցիայի ժամանակ վանկարկել են՝ «Ազատություն քաղբանտարկյալներին», «Ոչ ռուսական ռեժիմին» և այլն։
Տեղացիների խոսքով՝ ոստիկանությունը Ռուսթավելիի պողոտայի և Ազատության հրապարակի շրջակայքում խուզարկել է ակտիվիստներին։ Այդ ընթացքում ոստիկանությունը Ազատության հրապարակի մերձակայքում ձերբակալել է 2 աղջկա և, ըստ տեղեկության, տարել ոստիկանական բաժանմունք. հետագայում նրանք ազատ են արձակվել։
Հիշեցնենք, սեպտեմբերի 8-ին և 9-ին Մելիքիշվիլիի պողոտայում՝ Կախա Կալաձեի շտաբի մոտ լարված իրավիճակ էր. բողոքի ակցիայի ժամանակ իրար էին բախվել ցույցի մասնակիցները և «Վրացական երազանք»-ի կողմնակիցների, որի ընթացքում վնասվածքներ էին ստացել մի շարք ակտիվիստներ և լրագրողներ։