Եվրոպամետ բողոքի ակցիայի 169-րդ օրն է

Բողոքի ակցիայի 169-րդ օրն է.  ցուցարարները փակել են Ռուսթավելիի պողոտան։

Բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվել են օրենսդիր մարմնի դիմաց անփոփոխ պահանջներով՝ նշանակել նոր ընտրություններ և ազատ արձակել բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածներին։

Միաժամանակ բողոքի ակցիա է տեղի ունենում նաև Հանրային հեռուստաընկերության շենքի մոտ, որտեղից բողոքի ակցիայի մասնակիցները երթով կշարժվեն դեպի Ռուսթավելիի պողոտա։