Դուբայ-Բաթումի չվերթները կմեկնարկեն հունիսից

Հունիսին Դուբայից Բաթումի ուղիղ չվերթներ կգործեն։ Չվերթները կիրականացվեն շաբաթական երեք անգամ մինչև ամառային զբոսաշրջային սեզոնի ավարտը։

Աջարիայի զբոսաշրջության վարչության տվյալներով՝ դեպի Բաթում թռիչքներ է ծրագրում «Էյր Արաբիա» ավիաընկերությունը։

Նշվում է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները Աջարիայի համար ամենահետաքրքիր զբոսաշրջային ուղղություններից մեկն է, որտեղ գործնական հանդիպումներ են տեղի ունեցել ինչպես զբոսաշրջության, այնպես էլ պետական ​​կառույցների ներկայացուցիչների հետ՝ տարածաշրջանում զբոսաշրջությունը խթանելու նպատակով: