Երեկվա օրը համառոտ. օգոստոսի 15

Վրաստանի իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար Իվանե Չխաիձեի խոսքով՝ ընթացիկ և հաջորդ շաբաթվա ընթացքում կարող են կորոնավիրուսով վարակման դեպքերը հասնել գագաթնակետին։

Կառավարության նիստում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ «Վրացական երկաթուղիները» 2022 թվականի առաջին կիսամյակն ավարտել է ռեկորդային՝ 161 միլիոն լարի շահույթով:

Ղարիբաշվիլին կառավարության նիստի ժամանակ հայտարարել է, որ վառելիքի գինը չնայած նվազել է հուլիս-օգոստոս ամիսներին, բայց գնի նվազումը համաչափ չէ գործոններին:

ACT հետազոտական ​​և կառավարման խորհրդատվական ընկերության զեկույցում նշվում է, որ Վրաստանում ռուս զբոսաշրջիկների համար բարենպաստ բիզնես միջավայրի ստեղծումն ուղղակիորեն տնտեսական վտանգ է ներկայացնում տեղական բիզնեսի համար:

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 10,186 մլն դոլար:

2021 թվականին Վրաստանում կատարված օտարերկրյա ուղղակի ներդրումների (ՕՈՒՆ) ծավալը կազմել է 1,241 մլրդ դոլար:

2022 թվականի երկրորդ եռամսյակում Վրաստան է մուտք գործել 1 մլն 49 հազար ճանապարհորդ:

Եվրամիությունը Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման գնահատման զեկույցում խոսել է
«Ազգային շարժման» նախագահ Նիկա Մելիայի, «Լելո» կուսակցության առաջնորդներ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի, «Մթավարի արխիի» տնօրեն Նիկա Գվարամիայի և «Ազգային շարժում» կուսակցության հիմնադիր ու Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի մասին։

Վրաստան-ԵՄ Ասոցացման համաձայնագրով ստանձնած պարտավորությունների կատարման գնահատման մեջ գրել է, որ ճնշում է եղել Վրաստանի հանրային պաշտպանի գրասենյակի նկատմամբ, քանի որ գործակալությունը չի խուսափում բարձրաձայնել սենսիտիվ հարցերը։

Վրաստանի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության նախագահ Նիկա Մելիան արձագանքել է Ասոցացման համաձայնագրի կատարման վերաբերյալ Եվրամիության տարեկան զեկույցի հրապարակմանը:

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Թբիլիսիի մունիցիպալ էլեկտրոնային համակարգերի օգտագործումը պարզեցնելու նպատակով տարբեր առցանց հավելվածների օգտատերերը միավորվում են մեկ օգտատիրոջ մեջ (մեկ օգտատեր և մեկ գաղտնաբառ), ինչը կհեշտացնի քաղաքացիների աշխատանքը էլեկտրոնային համակարգերում։

Եվ վերջում՝ Վրաստանում մինչև օգոստոսի 19-ը կպահպանվի օդի բարձր ջերմաստիճանը՝ +34, +39 աստիճան, հայտնում է Շրջակա միջավայրի ազգային գործակալությունը: