Սաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել

Անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կրկին հացադուլ է հայտարարել։

«Վիվամեդ» կլինիկայում Սաակաշվիլիին այցելելուց հետ հայտարարել է նրա փաստաբան Շալվա Խաճապուրիձեն։ Վերջինս ընդգծել է, որ Սաակաշվիլին հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։

Նշենք, որ Քրեակատարողական ծառայությունը դեկտեմբերի 14-ի նիստում «համապատասխան տեխնիկական միջոցների» բացակայության պատճառով չի ապահովել  Սաակաշվիլիի տեսակապը։

Սաակաշվիլին արդեն երրորդ հացադուլն է հայտարարում շուրջ մեկ տարվա կալանավորման ընթացքում։

Սաակաշվիլիի գործով դատական նիստը հետաձգվել է, այն տեղի կունենա դեկտեմբերի 22-ին։