Օգտատերերը չեն տուգանվի, քանի դեռ համակարգը լիովին չի գործում

Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ Թբիլիսիի մունիցիպալ էլեկտրոնային համակարգերի օգտագործումը պարզեցնելու նպատակով տարբեր առցանց հավելվածների օգտատերերը միավորվում են մեկ օգտատիրոջ մեջ (մեկ օգտատեր և մեկ գաղտնաբառ), ինչը կհեշտացնի քաղաքացիների աշխատանքը էլեկտրոնային համակարգերում։

Տվյալները լրացնելու համար քաղաքացիները համակարգ մուտք գործելիս ստիպված կլինեն մեկ անգամ թարմացնել և շատ դեպքերում ավելացնել իրենց տվյալները։ Օգտատերերի միավորումից հետո քաղաքացին հնարավորություն կունենա մեկ օգտատիրոջ հետ օգտվելու հետևյալ էլեկտրոնային համակարգերից՝ Թբիլիսյան կայանատեղի, Թբիլիսյան տաքսի, առցանց հայտարարությունների պորտալ և այլն։

Թբիլիսիի քաղաքապետարանի պարզաբանմամբ՝ բարեփոխման շնորհիվ կշտկվեն տեխնիկական ուշացումները, ընթացքում կգործի արտոնյալ ժամանակահատվածը, և զոնա-ժամյա կայանման համակարգից օգտվողները չեն տուգանվի, քանի դեռ էլեկտրոնային համակարգերն ամբողջությամբ չեն ամրացվել։

«Տեխնիկական օգնության կարիք ունենալու դեպքում կարող եք դիմել քաղաքապետարանի սպասարկման կենտրոններ կամ զանգահարել Քաղաքային ծառայությունների զարգացման գործակալության տեխնիկական թեժ գծին՝ 1399»,- նշված է Թբիլիսիի քաղաքապետարանի տեղեկության մեջ։