Սաակաշվիլին երկրորդ անգամ հարցաքննության կկանչվի

Ուկրաինայի դատախազությունը հայտարարել է, որ Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին երկրորդ անգամ հարցաքննության կկանչվի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է դատախազ Ալեքսանդր Գովորուշչակը։

Նա մասնավորապես նշել է․ «Մեղադրյալը  երկրորդ անգամ հարցաքննության է կանչվելու, քանի որ ներկա կարգավիճակում չի կատարել ստանձնած  պարտականությունները»:

Գովորուշչակը նշել է, որ եթե Սաակաշվիլին երկրորդ հարցաքննությունը ևս խափանելու փորձեր  անի, գլխավոր դատախազությունը օրենքով նախատեսված այլ միջոցների կդիմի:

Տեղեկացնենք, որ Սաակաշվիլին  ազատ արձակվելուց հետո այսօր առաջին անգամ դատախազություն է ժամանել, սակայն շենքի դահլիճում լրագրողների հետ զրույցից հետո հրաժարվել է մասնակցել հարցաքննությանը՝ հեռանալով շենքից։

Թողնել պատասխան