Արտահանումն ու ներմուծումը աճել են

Վրաստանի ազգային վիճակագրության ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին Վրաստանում ապրանքների արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 10,186 մլն դոլար:

Այս ցուցանիշը, ըստ տվյալների, 35,3 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշին։

Այս տարվա հունվար-հուլիս ամիսներին արտահանումը կազմել է 3,098 մլն դոլար (36,3 տոկոսով ավելի), իսկ ներմուծումը` 7,087 մլն դոլար (34,8 տոկոսով ավելի)։

Ըստ Geostat-ի՝ 2022 թվականի հունվար-հուլիս ամիսներին բացասական առևտրային հաշվեկշիռը կազմել է 3,988 մլն դոլար, ինչը արտաքին առևտրաշրջանառության 39,2 տոկոսն է: