Պոմպեոն հանդիպել է Իլիա 2-րդի հետ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա 2-րդին  է հանդիպել: Ինչպես նշել են Վրաստանում ԱՄՆ դեսպանությունից՝ հանդիպման ընթացքում քննարկել են Վրաստանի դերը աշխարհում կրոնի ազատության աջակցության տեսանկյունից:

«Պետքարտուղար Պոմպեոն հաճույքով հանդիպեց նորին սրբություն Վրաստանի ուղղափառ եկեղեցու պատրիարք Իլիա 2-րդին: Հանդիպման ընթացքում պետքարտուղարը և պատրիարքը քննարկել են Վրաստանի կարևոր դերը աշխարհում կրոնի ազատության աջակցության տեսանկյունից»,- ասված է հայտարարության մեջ:

Պատրիարքարանի հասարակայնության հետ կապերի ծառայության տեղեկատվությամբ, հանդիպման ընթացքում պատրիարքն օրհնել է Մայք Պոմպեոյին, ով «իր կողմից հայտնել է իր ուրախությունը պատրիարքի հետ հանդիպման կապակցությամբ»: