«Աջակցություն Արցախին» թբիլիսյան գրասենյակը շարունակում է օգնել արցախցիներին

 «Աջակցություն Արցախին» հումանիտար օգնության գրասենյակը շարունակում է արցախցիներին առաջին անհրաժեշտության իրեր տրամադրելու ծրագիրը:  

Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի, կրթության և երիտասարդական կենտրոնում  շարունակում  են հավաքագրել տաք հագուստ ու կոշիկ, առաջին անհրաժեշտության այլ  պարագաներ` տեղահան եղած արցախցիներին օր առաջ հասցնելու համար:

«ԺՊՏԱ՛… ԵՎ ԿՀԱՂԹԵՆՔ..» մակագրությամբ ծանրոցները ուղևորվում են Հայաստան

Նախաձեռնության համակարգող Լևոն Չիդիլյանն ասում է` այսօր քան երբևէ արցախահայությունն օգնության կարիք  ունի:  Պատերազմը դադարել է, բայց հազարավոր վիրավորներ ու փախստականներ ունենք: Ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով Չիդիլյանը կոչ է արել վիրահայերին` շարունակել ու ավելի ինտենսիվ դարձնել նյութական աջակցությունը:

Նախորդ օրերի արվածի մասին`

Տեսանյութ.Հազարավոր վիրահայեր միացել են «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը

Նվերներ արցախցի փոքրիկներին. «Աջակցություն Արցախին» Թբիլիսիի գրասենյակի նոր նախաձեռնությունը

Հիմնադրամին գումար փոխանցելիս խնդրի դեպքում վիրահայերը կարող են դիմել «Հայարտուն» կենտրոն