Հիմնադրամին գումար փոխանցելիս խնդրի դեպքում վիրահայերը կարող են դիմել «Հայարտուն» կենտրոն

«Աջակցություն Արցախին» նախաձեռնության թբիլիսյան գրասենյակից հայտնում են, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամին գումար փոխանցելիս տեխնիկական խնդրի դեպքում քաղաքացիները կարող են դիմել Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոն` Արմազի 18  հասցեով, ամեն օր` 10:00-ից 20:00-ը:

«Աջակցություն Արցախին» նախաձեռնության պատասխանատուները տեղում կկազմակերպեն առցանց փոխանցումը:

Հավելյալ մանրամասների համար, կարող եք զանգահարել գրասենյակի պատասխանատուներին.

Լևոն Չիդիլյանին ՝ +995 599 19 78 25,
Եվգենյա Մարկոսյանին՝ +995 593 13 43 09։

Գրասենյակի` այս օրերի գործունեության մասին`

Տեսանյութ.Հազարավոր վիրահայեր միացել են «Աջակցություն Արցախին» նախաձեռնությանը