Վրաստանը սերտորեն է հարաբերվում ՆԱՏՕ-ի հետ, բայց ԵՄ-ին անդամակցման գործընթացն ավելի մոտ է

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը սերտ հարաբերություններ ունի ՆԱՏՕ-ի հետ, սակայն Եվրամիությանն անդամակցման գործընթացը ներկա պահին ավելի մոտ է։

CNN-ի լրագրողի հարցին,  թե ինչ է մտածում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցելու հնարավորությունների մասին, Զուրաբիշվիլին այսպես է պատասխանել.

«Կարծում եմ, մենք մեծ հնարավորություն ունենք անդամակցելու Եվրամիությանը։ Մենք գիտենք, որ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանն անդամակցելու ճանապարհները զուգահեռ են։ Վրաստանը շատ ակտիվ էր դաշինքի հետ հարաբերություններում և ակտիվորեն մասնակցում էր նրա առաքելություններին Աֆղանստանում և Իրաքում։ Այսպիսով, մեր կապը ՆԱՏՕ-ի հետ շատ սերտ է, բայց այսօր դեպի Եվրամիություն տանող ուղին ավելի մոտ է թվում»։