Սաակաշվիլի․ Պուտինին մի քանի շաբաթ է մնացել

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին ֆեյսբուքում գրառում է արել` նշելով, որ Վլադիմիր Պուտինին «մի քանի շաբաթ է մնացել» Ռուսաստանում իշխանության ղեկին։

«Ես Պուտինին շատ լավ եմ ճանաչում և վստահ եմ, որ նրան ընդամենը մի քանի շաբաթ է մնացել։ Մենք բոլորս պետք է պատրաստ լինենք այդ պահին»,- գրել է Սաակաշվիլին։

Երեկ Սաակաշվիլին դիմել է Հյուսիսային Կովկասի ժողովուրդներին՝ ասելով, որ «եկել է ժամանակը, որպեսզի բոլորն ակտիվանան», քանի որ վերջին իրադարձությունները ցույց են տվել Մոսկվայի ռեժիմի ծայրահեղ թուլությունը։