Սաակաշվիլին՝ Ռուսաստանում ռազմական հեղաշրջման փորձի մասին

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին Facebook-ում արձագանքել է Ռուսաստանում հունիսի 24-ի ռազմական հեղաշրջման փորձին։

«Ռուսաստանյան վերջին իրադարձությունները զգալիորեն թուլացրին Պուտինին` Ուկրաինային ավելի մոտեցնելով պատերազմում հաղթանակին»,- ​​վրացերեն ու ուկրաիներեն գրառման մեջ ընդգծել է Միխայիլ Սաակաշվիլին։

Հիշեցնենք, որ ՌԴ-ում հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու մեջ: Պրիգոժինը հայտարարել էր, որ իրականում պատրաստվում է ռազմական հեղաշրջում անել Ռուսաստանում։ Իր այդ քայլը նա անվանել է «Արդարության երթ»։

Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ»-ի հիմնադիրները գրավել են Դոնի Ռոստովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք վերահսկում են Վորոնեժի մի քանի ռազմական օբյեկտներ։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել էր, որ մարզում «օպերատիվ մարտական ​​գործողություններ» են ընթանում։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք է ստորագրել, որը նախատեսում է տուգանքներ և 30-օրյա վարչական կալանք ռազմական դրությունը խախտելու համար։

Ավելի ուշ՝ հունիսի 24-ի երեկոյան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Պրիգոժինն ընդունել է նրա առաջարկը՝ դադարեցնել «Վագների» առաջխաղացումը Ռուսաստանի տարածքով և հետագա քայլեր ձեռնարկել լարվածությունը թուլացնելու համար։