Եվրոպամետ բողոքի ցույցերի 8 մասնակից դատապարտվեց ազատազրկման

Դատավոր Թամար Մճեդլիշվիլին եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալված 8 անձանց դատապարտեց ազատազրկման։

Ըստ TV Pirveli-ի՝ դատարանը խմբային բռնություն կազմակերպելու և դրան մասնակցելու մեղադրանքով ձերբակալված 8 անձանց մեղադրանքները վերավորակավորել և նրանց մեղավոր է ճանաչել բռնության համար։

Ավելի կոնկրետ՝ Թամար Մճեդլիշվիլին ձերբակալվածներին վերադասակարգել է 225-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերից մինչև 226-րդ հոդված՝ գործում պահպանելով խմբային գործողությունների սկզբունքը, չնայած ձերբակալված ցուցարարների պարագայում նման խմբային բռնություն կազմակերպելու փաստը ապացուցված չէր։

Ըստ այդմ, դատապարտվեցին՝

Զվիադ Ցեցխլաձեն՝ 2 տարի 6 ամիս,
Վասիլ Կաձելաշվին՝ 2 տարի 6 ամիս,
Վեփխիա Կասրաձեն՝  2 տարի 6 ամիս,
Ինսաֆ Ալիևը՝ 2 տարի,
Թորնիկե Գոշաձեն՝ 2 տարի,
Գիորգի Գորգաձեն՝ 2 տարի,                                                                                                             Նիկոլոզ Ջավախիշվիլին՝ 2 տարի,                                                                                               Իրակլի Միմինոշվիլին՝ 2 տարի։