Վրաստանի փոխվարչապետն աշխատանքային այցով Չինաստանում է

Վրաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարար Մայա Ցքիտիշվիլիի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով գտնվում է Չինաստանի Ուրումչի քաղաքում:

Ըստ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների զարգացման նախարարության, Ցքիտիշվիլին կհանդիպի Չինաստանի Ժողովրդական հանրապետության փոխվարչապետ Հու Չունհուայի հետ:

Բացի այդ, Մայա Ցքիտիշվիլին ելույթ կունենա Չինաստանի և Եվրասիայի տնտեսական համագործակցության համաժողովում, կմասնակցի «China-EurasiaExpo 2018» Չինաստան-Եվրասիական միջազգային ցուցահանդեսին:

Նախատեսված է նաև հանդիպում Քսինիանգի ինքնավար հանրապետության ղեկավարի և «Հուալինգ» ընկերության գլխավոր տնօրենի հետ:

Այցի շրջանակներում կքննարկվեն երկու երկրների համագործակցությունը «Մետաքսի ճանապարհ» ծրագրի շրջանակներում և նրանում Վրաստանի դերի կարևորությունը:

Թողնել պատասխան