Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում պահանջում են նախագահի հրաժարականը

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայում ընդդիմությունը ահազանգում է՝ «Աբխազիայի պետականությունը կորստի եզրին է»: Դրանում ընդդիմախոսները մեղադրում են  իշխանություններին՝ պահանջելով նախագահի հրաժարականը: Տեղեկատվությունը տարածում է «Աբխազական-Info»-ն:

Գործակալության տվյալներով, պատերազմի վետերանների «Ամցախարա» շարժումը և այլ քաղաքական-հասարակական կազմակերպություններ պահանջում են նախագահ Ռաուլ Խաջիմբայի հրաժարականը: Հատկանշական է, որ Աբխազիայի խորհրդարանի մի շարք պատգամավորներ արտակարգ հանդիպում են ունեցել պատերազմի վետերանների հետ:

Ըստ «Աբխազական-Info»-ի, կողմերը համաձայնել են համաժողովրդական շարժման ձևավորման գաղափարի շուրջ: Գլխավոր շտաբի գրասենյակի ղեկավարը կլինի Աբխազիայի նախկին փոխնախագահ Միխեիլ Լոգուան:

Ընդդիմության ներկայացուցիչների հայտարարության մեջ ասվում է. «Շարժման նպատակն է հանրապետությունը դուրս բերել ճգնաժամից, նրա սոցիալ-տնտեսական զարգացումը և Աբխազիայի պետականությունը:

Թողնել պատասխան