ԵԺԿ-ն համերաշխություն է հայտնել Խաբեիշվիլիին և վրաց ժողովրդին

Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) համերաշխություն է հայտնել «Ազգային շարժման» անդամ Լևան Խաբեիշվիլիին և վրաց ժողովրդին՝ ազատ և եվրոպական ապագայի համար պայքարում։

««Միացյալ ազգային շարժման» քաղաքական խորհրդի նախագահ Լևան Խաբեշվիլիի ձերբակալությունն անհեթեթ մեղադրանքներով Իվանիշվիլիի իշխանության ձեռնարկած բռնաճնշումների ևս մեկ նշան է։

Արևմտամետ ուժերին քաղաքական դաշտից վերացնելով՝ Վրաստանը շարժվում է դեպի ռուսական ոճի բռնապետություն», — հայտարարել է ԵԺԿ-ն։

Հիշեցնենք. օրեր առաջ դատավոր Պիքրիա Սիքտուրաշվիլիի որոշմամբ՝ Լևան Խաբեիշվիլին դատապարտվեց ազատազրկման «պաշտոնյային կաշառք խոստանալու և պետական ​​իշխանությունը տապալելու հրապարակային կոչ անելու համար»։