Զուգդիդիում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած անչափահասի վիճակը ծանր է

Զուգդիդիում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած անչափահասներից մեկի վիճակը ծանր է։ Երեկ երեկոյան նրան տեղափոխել են Թբիլիսիի «Ամերիկյան հիվանդանոց»։

Վթարից հետո անչափահասը նյարդավիրաբուժական վիրահատության է ենթարկվել Զուգդիդիի  հիվանդանոցում: Նա նաև լյարդի վնասվածք ուներ, որը վիրաբուժական միջամտության կարիք ուներ։

Երկրորդ անչափահասը Քութաիսիի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է։ Նրա վիճակը կայուն ծանր է։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Զուգդիդիի Թամար Մեփե փողոցում VITO մակնիշի միկրոավտոբուսը վրաերթի է ենթարկել մայթեզրով քայլող երեք անչափահասի։

Վարորդը  ձերբակալվել է։

Զուգդիդիում մեքենան վրաերթի է ենթարկել 3 անչափահասի