Դատավոր Դավիթ Կուրտանիձեի որոշմամբ` Զուրաբ Զվիադաուրին դատապարտվեց ազատազրկման։
Մեղադրյալը դատապարտվել է ազատազրկման դատախազության միջնորդությամբ։ Զվիադաուրիի պաշտպանը միջնորդել էր նրան ազատ արձակել 20 հազար լարի գրավի դիմաց։
Փաստաբանի խոսքով՝ Զվիադաուրին, որը մեղադրվում էր կանխամտածված սպանության համար և 4 տարի առաջ ազատ էր արձակվել գրավի դիմաց, չի խուսափել արդարադատությունից։ Դատախազության դիրքորոշմամբ՝ սպանության համար մեղադրվող և գրավի դիմաց ազատ արձակված Զվիադաուրին կատարել է կրկնակի հանցագործություն, հետևաբար` այս անգամ պետք է կալանավորվի։
Զուրաբ Զվիադաուրին ձերբակալվել է սեպտեմբերի 17-ին։ Նրան մեղադրանք է առաջադրվել հրազենի և զինամթերքի ապօրինի ձեռքբերման, պահպանման և կրելու համար։ Հանցագործությունը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։
Զուրաբ Զվիադաուրին մինչ այդ ձերբակալվել էր 4 տարի առաջ՝ 2021 թվականի օգոստոսին։ Գործը վերաբերում էր նույն թվականի օգոստոսի 16-ին Կախեթիում վիճաբանության հետևանքով տեղի ունեցած բախմանը, որի ընթացքում սպանվել էր 3 մարդ։ Սպանվածներից մեկը Զուրաբ Զվիադաուրիի եղբայրն էր՝ Զվիադ Զվիադաուրին։ Այս գործով դատախազությունը Զվիադաուրիին մեղադրում է եղբորն սպանողին սպանելու համար։ Սպանության համար մեղադրվող Զվիադաուրին սկզբում դատապարտվել էր ազատազրկման, սակայն դեպքից 3 ամիս անց ազատ էր արձակվել 50 հազար լարի գրավի դիմաց։