Զուրաբիշվիլին՝ Անկախության օրվա միջոցառումների մասին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույց է անցկացրել Անկախության օրվա ծրագրերի շուրջ։ Հինգերորդ նախագահն ասել է՝ մայիսի 26-ին Վրաստանի բոլոր քաղաքացիներին «կհանձնվի մայիսի 26-ը»։ Թե ինչ է նկատի ունեցել այս խոսքով, նա չի որոշակիացրել։

Ըստ Զուրաբիշվիլիի՝ «մայիսի 26-ը հանձնել նշանակում է, որ բոլորը միասին՝ կուսակցություններ, հասարակություն, ՀԿ-ներ, հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ` բիզնեսի ոլորտից, թե մշակույթի, բոլորը միասին Վրաստանի քաղաքացիներին կհանձնեն մայիսի 26-ը»։

«Մայիսի 26-ը մերն է: Մայիսի 26-ը անկախության խորհրդանիշ է, և այսօր Վրաստանում անկախությունը պետք է փրկվի։ Մենք կփրկենք անկախությունը, մենք կփրկենք երկիրը բոլորս միասին, նախ` մայիսի 9-ին, ապա՝ մայիսի 26-ին», — ասել է Զուրաբիշվիլին։

«Դիմադրության հարթակը», որի ղեկավարներից մեկն է Զուրաբիշվիլին, մայիսի 5-ին հավաքվել է այս հարցը քննարկելու համար։ Այս հարթակը միավորում են «Ուժեղ Վրաստան» կոալիցիան, «Դրոա», «Ռազմավարությունը Աղմաշենեբելի», «Ֆեդերալիստներ» կուսակցությունները և այլք։

2025 թվականի մայիսի 26-ին Վրաստանը կնշի իր անկախության 107-ամյակը։ «Վրացական երազանք»-ի կառավարությունը այս օրը միջոցառումներ է անցկացնում մայրաքաղաքում և մունիցիպալիտետներում։ Այս տարի առաջին անգամ միջոցառումների անցկացման վայրերի ցանկում չի ներառվել Թբիլիսիի գլխավոր (Ռուսթավելի) պողոտան, որտեղ 5 ամսից ավելի է, ինչ անցկացվում են հանրահավաքներ՝ պահանջելով նոր ընտրություններ և բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվածների ազատ արձակում: