«Մենք պետք է միասին կանգնենք՝ միմյանց աջակցելու համար». Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել քաղաքացիներին մասնակցել այսօրվա հանրահավաքին։
Նրա խոսքով՝ պահանջն անփոփոխ է. Վրաստանը չի դառնա Ռուսաստանի «ստրուկը»։
«Սա իմ, քո, մեր, ձեր օրն է։
Նոյեմբերի 28-ին` մեկ տարի անց, ավելի հաստատուն պետք է միասին կանգնենք՝ միմյանց աջակցելու համար։
Մեր ընտրությունն անփոփոխ է և անսասան.
Վրաստանը չի դառնա Ռուսաստանի ստրուկը։ Ռեժիմը չի կարող փակել մեր ճանապարհը դեպի Եվրոպա։ Մենք ընտրում ենք եվրոպականությունը, այսինքն՝ խաղաղությունը, ազատությունը և անկախ պետությունը, որն ամրապնդված է ուժեղ ինստիտուտներով։
Ոչ ոք չի կարող հաղթել այս նպատակի, մեր ժողովրդի անվախ ուժի և ազատության ոգու շուրջ միավորված մեր հասարակությանը՝ #Վրաստանըհաղթելու է», — գրել է Սալոմե Զուրաբիշվիլին։