Զուրաբիշվիլին` քաղաքացիության տրամադրումը մերժելու մասին

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ երբեք չի մերժել վրացական ծագում ունեցող անձանց Վրաստանի քաղաքացիության տրամադրումը` հավելելով, որ դա կախված է հանձնաժողովի որոշումից։

«Տարիներ շարունակ Վրաստանում բնակվող վրացիները խնդրել են Ձեզ քաղաքացիություն տրամադրել իրենց, և Դուքմերժել եք։ Ինչո՞ւ», — հարցրել են Սալոմե Զուրաբիշվիլիին սոցիալական ցանցում հարցուպատասխանի ժամանակ։

Զուրաբիշվիլին պատասխանել է, որ երբեք չի մերժել որևէ վրացու քաղաքացիություն տրամադրել:

«Բայց ես ինքնուրույն որոշում կայացնելու լծակ չունեի։ Ես կախված էի հանձնաժողովից, որտեղ ունեի ընդամենը երկու ձայն, չունեի մեծամասնություն, ո՛չ էլ հնարավորություն ունեի վերանայելու հանձնաժողովի որոշումը։ Ես անընդհատ` առաջին օրվանից, խնդրում էի Արդարադատության նախարարությանն ինձ իրավունք տալ վերջին խոսքն ասելու հանձնաժողովի որոշումից հետո: Շատ եմ ցավում բոլոր այն մարդկանց համար, որոնք այդ ժամանակ չեն կարողացել քաղաքացիություն ստանալ», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին։

Նրա խոսքով՝ Վրաստանը բախվում է լուրջ ժողովրդագրական ճգնաժամի, և նույնիսկ առանց դրա` երկիրը պետք է օգտագործի իր մարդկային ռեսուրսները և վերականգնի քաղաքացիությունն այն էթնիկ վրացիների, որոնք կորցրել են իրենց քաղաքացիությունը տարբեր պատճառներով։

Վրաստանի քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը պահպանելու միջոցով Վրաստանի քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկում է Արդարադատության նախարարության ծառայությունների զարգացման գործակալությունը՝ հանձնաժողովի օգնությամբ: Հանձնաժողովը բաղկացած է 6 անդամից, որոնց նշանակում է գործակալության նախագահը: Հանձնաժողովի 2 անդամ (ներառյալ հանձնաժողովի նախագահը) նշանակվում են գործակալության աշխատակիցներից, 2 անդամ՝ Վրաստանի պետական ​​անվտանգության ծառայությունից և 2 անդամ՝ Վրաստանի նախագահի վարչակազմի աշխատակիցներից: