Վրաստանի հավաքականը 3:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային

Վրաստանի հավաքականը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի չորրորդ տուրում երեկ՝ հոկտեմբերի 16-ին 3:0 հաշվով պարտության մատնեց Լատվիային: Այս հաղթանակի արդյունքում վրացական հավաքականը 4 տուրից հետո վաստակել է 12 միավոր, ինչի շնորհիվ կխաղա ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում:

Խաղի 8-րդ րոպեին Ջաբա Կանկավան բացեց հանդիպման հաշիվը՝ հարվածելով առաջին գոլը: 29-րդ րոպեին Վակո Գվիլիան, իսկ արդեն 61-րդ րոպեին Գիորգի Չախվետաձեն խփեցին հերթական գոլերը։

Վրաստանի հավաքականի հաջորդ հանդիպումը կկայանա նոյեմբերի 16-ին Անդորրայի հավաքականի հետ, իսկ վերջին հանդիպումը տեղի կունենա նոյեմբերի 19-ին. Թբիլիսիում կհյուրընկալեն Ղազախստանի թիմին:

Նշենք նաև, որ ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի շրջանակներում երեկ Հայաստանի հավաքականը 4:0 հաշվով պարտության էր մատնել Մակեդոնիայի հավաքականին։ Հայաստանի հավաքականը նոյեմբերի 16-ին արտագնա խաղով կմրցի Ջիբրալթարի, իսկ նոյեմբերի 19-ին Լիխտենշտայնի հավաքականների հետ: