Զուրաբիշվիլին զրուցել է Գերմանիայի եվրոպական հարցերով պետնախարարի հետ

Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին X-ում գրել է, որ զրուցել է Գերմանիայի եվրոպական հարցերով պետնախարար Գյունտեր Կրիխբաումի հետ։

Նրա խոսքով՝ Կրիխբաումն աջակցություն է հայտնել վրաց հասարակությանը և նշել, որ միայն նրանք «կարող են պաշտպանել երկրի եվրոպական ուղին»։

«Ես մանրամասն զրույց ունեցա Գերմանիայի եվրոպական հարցերով պետական նախարար Գյունտեր Կրիխբաումի հետ։ Նա հայտնեց իր վճռական աջակցությունը վրաց ժողովրդին և նշեց, որ Վրաստանը գտնվում է կարևոր խաչմերուկում. միայն նրա քաղաքացիները կարող են պաշտպանել երկրի եվրոպական ուղին», — գրել է Զուրաբիշվիլին։