Բանաստեղծ Զվիադ Ռատիանին կալանավորվել է քրեական օրենսգրքի համաձայն։ Ներքին գործերի նախարարությունը բանաստեղծին մեղադրում է ոստիկանի վրա հարձակման համար։
Ռատիանին կալանավորվել է Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի համաձայն. այս հոդվածի առաջին մասը նախատեսում է 4-ից 7 տարի ազատազրկում։
Նրա փաստաբանի խոսքով՝ քննիչները դեռևս պաշտոնական մեղադրական եզրակացություն չեն ներկայացրել կալանավորված բանաստեղծի դեմ։
Հիշեցնենք. բանաստեղծ Զվիադ Ռատիանին ձերբակալվել է երեկ երեկոյան՝ հունիսի 23-ին, Թբիլիսիում «Վրացական երազանք»-ի դեմ խորհրդարանի դիմաց ընթացող բողոքի ակցիայի ժամանակ։