Վրաստանը չորրորդն է, որտեղ ռուսները քաղաքացիություն են ստանում

Վրաստանը չորրորդն է այն հիմնական երկրների թվում, որտեղ 2022 թվականին քաղաքացիության կամ կացության թույլտվության վկայական է  ստացել ավելի քան 50 հազար ռուսաստանցի, գրում է BusinessPressNews-ը:

Ըստ տվյալների՝ ՌԴ քաղաքացիները հիմնականում ունեն Իսրայելի, Հայաստանի, Թուրքիայի, Վրաստանի, Գերմանիայի և Ուկրաինայի անձնագրեր։

Տեղեկության համաձայն, 2022 թվականին 4 306 մարդ հրաժարվել է ռուսական անձնագրից, ինչը ամենաբարձր ցուցանիշն է վերջին երեք տարվա ընթացքում:

Ի դեպ, 2022 թվականին ռուսական անձնագրեր ստացած օտարերկրացիների թիվը նվազել է և կազմել 691 հազարից մի քիչ ավելի մարդ, ինչը 6,4 տոկոսով պակաս է 2021 թվականի համեմատ։