Ջեջելավային կփոխարինի ԹՊՀ-ի պրոռեկտորը

Վրաստանի կրթության  և գիտության նախարարությանը կմիանա երիտասարդության և սպորտի հարցերով  նախարարության երիտասարդության բաժինը,  նախարար Ալեքսանդր Ջեջելավային կփոխարինի Թբիլիսիի պետհամալսարանի պրոռեկտոր Միխայիլ Չխենկելին: Այս մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ՝ կառավարության կառուցվածքային և կադրային փոփոխություններին նվիրված  հատուկ ասուլիսի ժամանակ : Գիորգի Կվիրիկաշվին ասել է, որ  Չխենկելին հայտնի է ակադեմիական շրջանակներում, մասնագիտությամբ մաթեմատիկ է, ավարտել է ԱՄՆ-ի Փենսիլվանիայի համալսարանի դոկտուրատուրան: 20  տարիների ընթացքում նա դասավանդել է ԱՄՆ-ի առաջատար բուհերում, գիտական և մանկավարժական գործունեության համար տարբեր մրցանակների դափնեկիր է, այդ թվում՝ Փենսիլվանիայի պետհամալսարանի մրցանակի՝ որպես լավագույն մանկավարժ:

Թողնել պատասխան