Աբաշիձեի հայտարարությանը արձագանքել է ընդդիմությունը

Փետրվարի 7-ին Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում» խմբակցությունը օրենսդիրի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է հրավիրել Վրաստանի վարչապետի՝ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեին, ով օրեր առաջ հանդիպել էր Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գիորգի Կարասինին: Այս մասին տեղեկացրել է խմբակցության անդամ Սալոմե Սամադաշվիլին: Փոխանցում է «interpressnews.ge»-ն:

Խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Աբաշիձեն հրավիրվել է հենց Սամադաշվիլիի խնդրանքով:

«Պետք է արձագանքել Աբաշիձեի հայտարարությանը` առ այն, թե իբրև Եվրոպայի հետ առանց մուտքի արտոնագրի ռեժիմի ձեռքբերումը նրա և Կարասինի այդ ձևաչափով հանդիպումների արդյունքն է: Սա ժողովրդին շփոթեցնելու փորձ է, որով ենթադրվում է թե եվրաինտեգրման ուղղությամբ մեր զարգացումը կախված է Ռուսաստանի հետ լավ հարաբերություններից: Իրականում ընդհակառակն է՝ եվրոպական ինտեգրացիան է օժանդակում վրաց-ռուսական հարաբերությունների բարելավմանը»,- հայտարարել է Սամադաշվիլին:

Վերջինս նշել է նաև, որ միայն 2016 թվականի ընթացքում Վրաստանի 85 քաղաքացի է ձերբակալվել Վրաստանի կողմից չվերահսկվող տարածքներում: «Ուզում եմ հականալ, թե ինչ հաջողության մասին է խոսում պարոն Աբաշիձեն»,- Նշել է Սամադաշվիլին:

Թողնել պատասխան