Աբխազիայի արտգործնախարարը պաշտոնաթող է եղել

Վրաստանի կողմից չվերահսկվող Աբխազիայի արտգործնախարար Վյաչեսլավ Չիրիկբան թողել է  պաշտոնը:

Չիրիկբան հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ստեղծված իրավիճակում ինքը չի կարող շարունակել կատարել Աբխազիայի արտգործնախարարի պարտականությունները: «Սպուտնիկ» գործակալաության հաղորդմամբ՝ Չիրիկբայի պաշտոնաթող լինելը պայմանավորված է Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետություն այցից հրաժարվելու իրողությամբ: «Վյաչիսլավ Չիրիկբան հայտարարել է, որ Մոլդովայի կողմից արտաքսվելու դեպքում նա Եվրոպայի երկրներ մեկնելու հետ խնդիրներ կունենա»,- ասված է Աբխազիայի նախագահի աշխատակազմի հայտարարության մեջ:

Ի դեպ մինչ այս, Չիրիկբան Ժնևի բանակցություններում գլխավորել է Աբխազիայի պատվիրակությունը: Նա արտգործնախարարի պաշտոնն էր զբաղեցնում 2011 թվականի հոկտեմբերից:

Թողնել պատասխան