Ադրբեջանի նախագահը ներում է շնորհել 634 դատապարտյալի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի հանրապետության հռչակման 100-ամյակի առիթով ներում է շնորհել 634 դատապարտյալի: Ադրբեջանական լրատվամիջոցների համաձայն, ներում ստացածների թվում են Վրաստանի 11 քաղաքացի:

Համաներում ստացածների թվում 39-ը օտար երկրի քաղաքացի են, նրանցից 11-ը Վրաստանի, 5-ը՝ Չինաստանի, 4-ական դատապարտյալներ՝ Ռուսաստանի, Իրանի, 3-ական՝ Թուրքիայի և Բանգլադեշի, երկուական՝ Թուրքմենստանի, Ղազախստանի, ինչպես նաև մեկական՝ Ուզբեկստանի, Կամերունի, Հնդկաստանի, Աֆղանստանի և Ուկրաինայի քաղաքացիներ:

Հիշյալ դատապարտյալների թվում 12-ը  ընդդիմադիր գործիչներ են, տեղեկացնում է interpressnew-ը՝ հղվելով ադրբեջանական լրատվամիջոցներին։

Ադրբեջանը Հանրապետության օրը նշում է մայիսի 28-ին:

Թողնել պատասխան