Ազատ մուտքի իրավունքից օգտվել է 11 հազարից ավելի քաղաքացի

Ապրիլի 27-ի տվյալներով՝  մեկ ամսվա ընթացքում առանց վիզային ռեժիմի իրավունքից օգտվել է Վրաստանի 11.700 քաղաքացի:

Ընդ որում՝ գրանցվել է Շենգենյան գոտի մուտքի արգելման ընդամենը 26 դեպք: Արգելքի հիմնական պատճառը, գրեթե բոլոր դեպքերում, համապատասխան փաստաթղթերի անճշտությունն է կամ բացակայությունը: Վրաստանի խորհրդարանի Եվրոպայի հետ ինտեգրման հանձնաժողովի նախագահ Թամար Խուլորդավան ասել է, որ չեն իրականացել այն մտավախությունները, թե սահմանային անցակետերից հետ վերադարձող քաղաքացիների քանակը մեծ է լինելու: Ըստ նրա՝ առաջին ամսվա ցուցանիշները հուսադրող են:

Հիշեցնենք, որ մարտի 28-ին ուժի մեջ մտավ Վրաստանի համար Շենգենյան գոտու երկրներ ազատ մուտքի իրավունքը:  Կենսաչափական անձնագրեր ունեցող Վրաստանի քաղաքացիները, առանց մուտքի արտոնագրի, կարող են կարճաժամկետ այցելություններ կատարել  Շենգենյան գոտի,  որը ներառում է 22 անդամ, 4 ոչ անդամ և 4 թեկնածու անդամ երկիր:

Թողնել պատասխան