Ջեջելավան նշավակվել է Վրաստանի փոխվարչապետ

Վրաստանի Կրթության եւ գիտության նախարար Ալեքսանդրե Ջեջելավան նշանակվել է երրորդ փոխվարչապետի պաշտոնում: Այս մասին կառավարության նիստում հայտարարել է վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:

Կառավարության ղեկավարի խոսքով,  Ջեջելավան կհամակարգի գործադիրի կողմից իրականացվող հանրության հետ հարաբերություններն ու երիտասարդական  քաղաքականությունը:

«Շատ կարեւոր է, որ մեր երկրի յուրաքանչյուր քաղաքացի լիարժեք տեղեկատվություն ստանա պետական քաղաքականության մասին: Ջեջելավան հանրության հետ հարաբերությունների քաղաքականությանն ուղղված ծրագրերը կիրականացնի Կառավարության աշխատակազմի հանրության հետ հարաբերությունների գործակալության ղեկավար Մայա Բիգվավայի հետ»:,-ասել է Կվիրիկաշվիլին:  

Վարչապետը հույս է հայտնել, որ կառավարության հիշյալ  քաղաքականությունը էլ ավելի կակտիվանա, երևան կգան նոր  նախաձեռնություններ:

«Նման նախաձեռնությունների գաղափարներ Սանդրոն (Ալեքսանդրե Ջեջելավան) շատ ունի: Այսպիսով, կառավարությունը կունենա 3 փոխվարչապետ ՝ առաջինը Դիմիտրի Քումսիշվիլին է, ով համակարգում է տնտեսական մասը:  Կախա Կալաձեն կարեւոր մի ֆունկցիա ունի. նա քաղաքական հարցերով փոխվարչաետ է ու  կուսակցության գլխավոր քարտուղար: Այս ուղղությամբ մենք շատ կարեւոր մարտահրավերներ ունենք գալիք ընտրություններից առաջ»,- հայտարարել է Գիորգի Կվիրիկաշվիլին:

Թողնել պատասխան