Վրաստանի ՆԳ-ի փոխնախարան ու ՊԱԾ-ի փոխտնօրենը ամենաբարձր աշխատավարձն են ստանում

Ռուսթավի 2-ի փոխանցմամբ՝ Վրաստանում ամենաբարձր աշխատավարձ ստացող չինովնիկները Ներքին գործերի փոխնախարար Շալվա Խուցիշվիլին և Պետական անվտանգության ծառայության ղեկավարի տեղակալ Իոսեբ Գոգաշվիլին են:

Խուցիշվիլին մեկ տարվա ընթացքում 41 անգամ աշխատավարձի հավելումներ է ստացել՝ ամբողջությամբ պաշտոնական եկամուտը հասցնելով 145 հազար 291 լարի:

Գոգաշվիլին հավելավճար է ստացել 36 անգամ: Նախորդ տարի, ՊԱԾ-ի ղեկավարի տեղակալը ստացել է 142 հազար 609 լարի: Ռուսթավի 2-ը պարզել է, որ Գոգաշվիլին գրեթե 60 հազար լարիով ավել  աշխատավարձ է ստանում իր  ղեկավարից՝ Վախթանգ Գոմելաուրից։ Գոգաշվիլիի տարեկան եկամուտը նույնչափ  ավել է նաև երկրի նախագահի և վարչապետի աշխատավարձերից:

Բարձր հավելավճարներով աչքի է ընկնում նաև Կախեթիի շրջանային դատախազը, ով նախորդ տարի 23 անգամ աշխատավարձի հավելում է ստացել (ընդհանուր առմամբ տարեկան101 հազար 240 լարի), ինչն ավել է նախագահի, խորհրդարանի խոսնակի, բոլոր նախարարների և պատգամավորների աշխատավարձերից:

Թողնել պատասխան