ԱՄՆ-ի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայաստանի հանրապետության վարչապետ ընտրվելու կապակցությամբ:

«Շնորհավորում եմ, անհամբերությամբ եմ սպասում մեր համագործակցությանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ բնագավառներում, այդ թվում՝ առեւտրային կապերի, ժողովրդավարական ինստիտուտների եւ տարածաշրջանային անվտանգության ամրապնդման ոլորտներում»,- նշված է Դոնալդ Թրամփի շնորհավորական ուղերձում, որը տարածել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանությունը:

«Կոռուպցիայի դեմ պայքարում առաջընթացը, քաղաքական բոլոր կուսակցությունների միասնությունը եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստեն այդ ջանքերին եւ կերաշխավորեն Հայաստանի պայծառ ապագան:

Լավագույն մաղթանքներս Ձեզ եւ հայ ժողովրդին»,- գրում է ԱՄՆ-ի  նախագահը Նիկոլ Փաշինյանին:

Լուսանկարները և նյութը՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից

Թողնել պատասխան