Անտրամաբանական է նախագահին մեղադրել ընդդիմության հետ գաղտնի համագործակցության մեջ. Աբաշիշվիլի

Վրաստանի նախագահի աշխատակազմի ղեկավար Գիորգի Աբաշիշվիլին անդրադարձել է սահմանադրական հանձնաժողովի մշակած փաստաթղթին:

Նա գտնում է՝ երբ կրճատվում են նախագահի լիազորություններն ու նախագահական ուղիղ ընտրակարգը փոխարինվում է անուղղակիով, անիմաստ և անտրամաբանական է երկրի ղեկավարի աշատակազմին մեղադրել ընդդիմության հետ գաղտնի համագործակցության մեջ:

«Սահմանադրական հանձնաժողովը ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ համատեղ փաստաթուղթ են ընդունել, որում  նշվում է, թե ինչպես են կրճատվում նախագահի լիազորությունները, ինչպես է փոխվում նախագահի ուղղակի ընտրակարգը, ինչպես է վերանում Անվտանգության խորհուրդն ու նախագահը մնում առանց աշխատակազմի: Եվ այս փաստաթուղթն ընդունած հանձնաժողովի անդամները մեզ մեղադրում են գաղտնի համագործակցության մեջ: Որտե՞ղ է տրամաբանությունը»,-Աբաշիշվիլիի խոսքերն է մեջբերում «Interpressnews.ge»-ն:

Թողնել պատասխան