Աջարիայում մեկնարկում է «Discount Week»-ը

Զբոսաշրջիկները եւ Վրաստանի բնակիչները մյուս շաբաթվանից կկարողանան օգտվել երկրի սեւծովյան տարածաշրջանի՝ Աջարիայի լավագույն հյուրանոցների մեծ զեղչերից:

Վրաստանի զբոսաշրջության ազգային գործակալությունը փետրվարի 24-ին սկսում է «Discount Week» արշավը, որի շրջանակներում բոլոր ցանկացողները ավելի քան 15 հյուրանոցներից կկարողանան օգտվել 30%-ից սկսած զեղչերով: Հյուրանոցներում գործող զեղչերի հետ մեկտեղ, ակցիան կգործի նաեւ Աջարիայի սննդի 11 կետերում եւ առեւտրի 5 կենտրոններում:

«Discount Week»-ը  ուժի մեջ կլինի մինչեւ մարտի 11-ը: Ակցիային մասնակցող հյուրանոցների, ռեստորանների ցանկը կարելի է գտնել այստեղ՝  https://georgia.travel/discount/weeks#

Թողնել պատասխան