Լավ լուր․ առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

Վրաստանի պետական էլեկտրական ցանցերի հրապարակած տվյալների համաձայն, երեկ, հուլիսի 3-ին ժամը 16:00-ի դրությամբ հանրապետության էլեկտրաէներգիայի սպառումը կազմել է 1 920 մեգավատ, ինչը 1980-ականներից հետո ամառային ժամանակաշրջանի համար ռեկորդային ցուցանիշ է:

Նշենք, որ օդի 40 աստիճան տաքությունն այսօր էլ կպահպանվի Արևելյան Վրաստանում, սակայն, շրջակա միջավայրի պաշտպանության գործակալության կարճաժամկետ կանխատեսումների բաժնից հայտնում են, որ հուլիսի 5-7-ը ջերմաստիճանը համեմատաբար կնվազի:

Կարճաժամկետ կանխատեսումների բաժնի պետ Դոդո Գվազավան հայտնել է նաև, որ այսօր Արևելյան Վրաստանում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի 35-40 աստիճան: Արևմտյան Վրաստանում ջերմաստիճանը կլինի համեմատաբար ցածր՝ 30-32 աստիճան, լեռնային շրջաններում` 31-33 աստիճան: Բացի այդ, գիշերը և երեկոյան ժամերին Արևմտյան Վրաստանում սպասվում են կարճատև անձրևներ, հուլիսի 6-7-ին կարճատև անձրևների հետ մեկտեղ հնարավոր է նաև կարկուտ:

Իսկ թե ինչպես պաշտպանվել արևից և այրվածքներից, կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ aliq.ge :

Թողնել պատասխան