Բեսելիան բացառել է Արդարադատության նախարարի պաշտոնում իրեն նշանակելու հնարավորությունը

Արդարադատության նախարարությունը լավ ղեկավար ունի, կարծում եմ՝ ես էլ այդ կարևոր կոմիտեն վատ չեմ ղեկավարում: Այսպես է արձագանքել Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովի ղեկավար Էկա Բեսելիան՝ տարածված լուրին, թե ինքը հնարավոր է՝ զբաղեցնի Վրաստանի արդարադատության նախարարի աթոռը: Բեսելիան չի հստակեցրել՝ առաջարկ լինելու դեպքում պատրաստ է ընդունել, թե ոչ, միայն վստահեցրել է, որ այդ թեմայով որևէ ակնարկ չի հնչել: Ես կոմիտեում շատ գործ ունեմ՝ ասել է Բեսելիան:

Լրատվամիջոցները վերջերս լուրեր են շրջառանում, թե Բեսելիան փոխարինելու է Թեա Ծուլուկիանիին, իսկ վերջինս իր գործունեությունը կշարունակի Ստրասբուրգի դատարանում:

Թողնել պատասխան