Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է լրագրողների հետ

Georgia's Prime Minister, the leader of a ruling Georgian Dream coalition, Bidzina Ivanishvili, greets his supporters in Tbilisi, on September 19, 2013, during a presentation rally for Georgian Dream's presidential candidate, Georgy Margvelashvili. The presidential elections in Georgia are scheduled on October 27, 2013. AFP PHOTO /VANO SHLAMOV (Photo credit should read VANO SHLAMOV/AFP/Getty Images)

Այսօր Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հանդիպել է լրագրողների հետ: Հանդիպման ընթացքում հնչել են  հարցեր  տարբեր ոլորտներից:

Անդրադառնալով  Վրաստանի տետեսությանը`  նախկին վարչապետը նշել է, որ այն վատ վիճակում է. 6 անգամ զիջում է զարգացած երկրների տնտեսությանը: Իվանիշվիլին միևնույն ժամանակ  նշել է,  որ 3-4 տարվա ընթացքում արվել է հնարավոր առավելագույնը:

«Ժողովրդավարության մակարդակով մենք կարող ենք մրցել  եվրոպական երկրների հետ: Ինչ վերաբերում է տնտեսությանը,  այստեղ մենք դեռ շատ խնդիրներ ունենք: Այդ խնդիրների համար մեղադրել ներկայիս իշխանությանը ճիշտ չէ, քանի որ նրանք արել են այն  առավելագույնը,  ինչ հնարավոր էր 3-4 տարվա ընթացքում: Իսկ մնացած  բարեփոխումների համար հարկավոր է  10-15 տարի»,- նշել է Իվանիշվիլին:

Նախկին վարչապետը խոսել է  նաև գալիք ընտրությունների մասին, վստահեցնելով, որ ընտրությունները կընթանան արդար պայմաններում, և առավելագույն ժողովրդավարության  սկզբունքներին  համապատասխան: Իվանիշվիլին իր  անկեղծ ցանկությունն է հայտնել, որ հասարակությունը ճիշտ ընտրություն կկատարի:

 «Ես պատրաստվում եմ այցելել բոլոր շրջանները,  հանդիպումներ ունենալ և խոսել հեռուստատեսությամբ:  Պատրաստվում եմ նկարագրել բոլոր կուսակցությունները փաստարկներով,  ցույց տալ, թե ով ով է, թե ում կառավարությունը ինչպիսին է լինելու»,-ասել է Իվանիշվիլին:

Խոսելով  ներկայիս կառավարության գործունեության մասին`  նախկին վարչապետն  ներկա վարչապետ Գիորգի  Կվիրիկաշվիլիի մեջ տեսնում է իր երիտասարդության ժամանակ երազած մարդուն:

«Այսօրվա կառավարության մեջ շատ արժանի մարդիկ կան, բայց կցանկանայի առանձնացնել Գիորգի Կվիրիկաշվիլիին, ով շատ մարդկային հատկություններով է օժտված,  հավասարակշռված է, առատաձեռն ու դրա հետ մեկտեղ հիանալի ղեկավար է, իր գործի լավ մասնագետ և ամենակարևորն այն է, որ նրան շարժող ուժը երկրին ծառայելու ցանկությունն է»:

Իվանիշվիլին նաև ավելացրել է.  «Ընտրությունների ժամանակ եթե պարզվի, որ ես այլևս վստահություն չունեմ, ապա  կհեռանամ: Կզբաղվեմ այն գործով, որով  ցանկանում էի զբաղվել մինչ  քաղաքականություն գալը: Ընտրություններին ես  հատուկ դեր եմ խաղալու, քանի որ հասարակության կողմից զգում եմ իմ հանդեպ վստահություն: Իմ գործողությունների հիմքում է պատասխանատվության զգացողությունը, չեմ կարող դավաճանել այն մարդկանց, ովքեր հավատում են ինձ» , — հայտարարել է Իվանիշվիլին:

Թողնել պատասխան